Դեպի վեր

28.01.2019


ՀՀ Նոտարական պալատի պատվիրակության այցը ՊՆ զորամաս


Հայաստանի Հարապետության նոտարական պալատը որդեգրել է մի քաղաքականություն, որի համաձայն ամեն տարի Բանակի օրվա կապակցությամբ իր նյութատեխնիկական և բարոյական աջակցությունն է ցուցաբերում ՀՀ կամ ԼՂՀ որևիցե մի զորամասի: Այս ավանդույթ մեծ պատիվ է ՀՀ նոտարական պալատի և բոլոր նոտարների համար:

Ավանդույթի համաձայն` այս տարի ևս ՀՀ նոտարական պալատը, հաճելի անակընկալ մատուցելով, այց կատարեց Դիլիջանում տեղակայված զորամասերից մեկը:

Այցի շրջանակում ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունը ներկա գտնվեց տոնական արարողակարգին, շփվեց զորամասի զինվորների, ղեկավար կազմի հետ:

Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում և հանդիպման ավարտին ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունը զորամասին նվիրեց նոր սերնդի համակարգիչներ, տարբեր տեսակի քաղցրավենիքով և ծխախոտով լի արկղեր, ինչպես նաև այլ անհրաժեշտ պարագաներ:

Հանդիպման ավարտից հետո, լցված բավարարության մեծ զգացումով, ՀՀ նոտարական պալատի պատվիրակությունը ուղևորվեց Երևան՝ ներքուստ լի հաջորդ այցին պատրաստվելու ջերմ զգացողությամբ: