Դեպի վեր

23.05.2019


Armlegal EXPO 2019


ՀՀ նոտարական պալատի և փաստաբանների պալատի միջև առկa սերտ համագործակցության շրջանակներում, որպես ՀՀ փաստաբանների պալատի հյուր, ՀՀ Նոտարական պալատը առանձին տաղավարով իր մասնակցությունն ունեցավ ՀՀ փաստաբանների պալատի կողմից ս.թ. ապրիլի 23-ին կազմակրեպված ARMLEGAL EXPO 2019 միջոցառմանը:

Միջոցառման  շրջանակում  ՀՀ Նոտարական պալատը հանրությանը ներկայացրեց նոտարի գործունեության վերաբերյալ  մանրամասն տեղեկատվություն, նոտարիատի ոլորտի նորամուծությունները, այցելուներին  տրամադրեց խորհրդատվություն նոտարիատի ոլորտի հետ սերտորեն առընչվող հարցերի շուրջ:

Միջոցառման  ընթացքում կազմակերպվել էր  կոնֆերանսը և սեմինար-քննարկումներ, որի շրջանակներում ելույթ ունեցավ ՀՀ Նոտարական պալատի նախագահ Վանինե Հովսեփյանը «Նոտարական գործողությունների իրականացման հետ կապված խնդիրները» խորագրով: 

«Իրավունքը զարգացման գրավական» կարգախոսով միջոցառում-ցուցահանդեսին մասնակցում էին  ավելի քան  երեք տասնյակ մեծ ու փոքր փաստաբանական գրասենյակներ, Արցախի Հանրապետության փաստաբանների պալատը , Ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանի Հանրապետության նոտարական պալատը, Իրավունքի պաշտպան միավորումը, Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունը, Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա, Հայաստանի արտոնագրված թարգմանիչների միությունը և այլն: